մամլո հաղորդագրությունների արխիվ
Գլխավոր քարտուղար Տոբյորն Յագլանդը հանդիպում է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպյուին
2-ը մարտի, 2010թ. Բրյուսել
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Տոբյորն Յագլանդը առաջին անգամ կհանդիպի Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպյուին՝ Բրյուսելում ԵՄ առաջնորդների հետ բարձր մակարդակի խորհրդակցություններին հաջորդիվ։ Հանդիպումն ուղղված կլինի Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության միջև եվրոպական տարածքում փախհարաբերությունների բազմակողմանի համագործակցությունն ամրապնդելուն։ «Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական միությունը կիսում են միևնույն նպատակը՝ նպաստել Եվրոպայում առավել մեծ միասնությանը, խթանել խաղաղությունը և կայունությունը»,- հայտարարել է Տոբյորն Յագլանդը»։ «Եվրոպայի խորհուրդը, որպես համաեվրոպական մարմին, առանցքային դեր է խաղում ժողովրդավարական անվտանգության առումով՝ ապահովելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների ստանձնած պարտավորությունների կատարումը»։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային Եվրոպական միության միացման կարևորությունը նույնպես կընդգրկվի օրակարգում։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել Գլխավոր քարտուղարի ինտերնետային էջը: Գլխավոր քարտուղարի խոսնակ՝ Ֆլեմինգ Կյերշով Հեռ՝ +33 (0)3 88 41 34 81; flemming.kjerschow@coe.int
|