Հանուն ժողովրդավարության ԵԽ Ֆորում. Եվրոպայի խորհուրդը դիմումներ է ընդունում Երևանում 2010թ. հոկտեմբերի 19-ին և 20-ին կայանալիք՝ Եվրոպական ժողովրդավարությունը 21-րդ դարում. Սկզբունքներ և մարտահրավերներ ֆորումին մասնակցելու համար Դիմումների ընդունման ժամկետն է 2010թ. հունիսի 18-ը։ Application form | Background note
Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպայի խորհուրդը սկսում են համատեղ բանակցություններ նվիրված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային ԵՄ միացմանը
Ստրասբուրգ, 07.07.2010թ.
Այսօր սկսվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային (ՄԻԵԿ) ԵՄ միացմանը նվիրված պաշտոնական բանակցությունները։ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վիվիան Ռեդինգը նշել են այս համատեղ գործընթացի սկիզբը Ստրասբուրգում կայացած հանդիպման ժամանակ։ Նրանք քննարկել են, թե ինչպես առաջ տանել այս գործընթացը, որպեսզի քաղաքացիները կարողանան արագ օգտվել Եվրոպայում հիմնարար իրավունքների ավելի ուժեղ և հետևողական պաշտպանությունից։
ՙԱյսօր իսկապես պատմական պահ է։ Մենք այժմ վերականգնում ենք Եվրոպայի հիմնարար իրավունքների պաշտպանության համակարգում մի բացակա օղակ՝ երաշխավորելով Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության մոտեցումների միջև համաձայնեցվածությունը՚,- ասել է Արդարադատության, հիմնարար իրավունքների և քաղաքացիության ԵՄ հանձնակատար Վիվիան Ռեդինգը ։ ՙԵՄ-ն կարևոր դեր ունի խաղալու Կոնվենցիայի հիմնարար իրավունքների համակարգի հետագա հզորացման առումով։ Մենք արդեն ունենք մեր սեփական Հիմնարար իրավունքների խարտիան, որը աշխարհում հիմնարար իրավունքների ամենաժամանակակից օրինակարգումն է (կոդիֆիկացիա)։ Սա շատ լավ նախապայման է բանակցող կողմերի հաջողակ հանդիպման համար՚։
ՙՄարդու իրավունքների եվրոպական կոնվնեցիան կարևոր հանձնառություն է ամբողջ Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության համար։ Համաձայնելով իր հաստատությունների աշխատանքը մարդու իրավունքների միևնույն կանոններին և եվրոպական բոլոր ժողովրդավարություններում կիրառվող միևնույն քննությանը հանձնել՝ Եվրոպական միությունը շատ հզոր ուղերձ է հղում. Եվրոպան փոփոխվում է և ամենաադեցիկներն ու ամենահզորները ընդունում են, որ իրենց չափով պատասխանատու են այդ փոփոխության համար և այդ փոփոխության իրականացման գործընթացում,- ասել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Տոբյորն Յագլանդը։
ԵՄ-ի միացումը ՄԻԵԿ-ին ԵՄ-ն կդնի անդամ պետությունների հետ միևնույն հարթության վրա՝ Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից վերահսկվող՝ հիմնարար իրավունքների պաշտպանության համակարգի հետ կապված։ Այն հնարավորություն կստեղծի, որպեսզի ԵՄ-ի ձայնը հնչի, երբ Ստրասբուրգի դատարանում լսվում են գործերը։ ՄԻԵԿ-ին միանալով՝ ԵՄ-ն կդառնա ՄԻԵԿ-ի 48-րդ ստորագրող կողմը։ ԵՄ-ն կունենա իր դատավորը Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Միացումը նաև դատական պաշտպանության նոր հնարավորություններ կտրամադրի անհատներին։ Նրանք հնարավորություն կունենան բողոքներ ներկայացնել (ներպետական միջոցները սպառելուց հետո) ԵՄ կողմից մարդու իրավունքների ենթադրելի ոտնահարման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին։
Նախապատմությունը ԵՄ-ի միացումը ՄԻԵԿ-ին պահանջվում է Լիսբոնի պայմանագրի Հոդված 6-ի համաձայն և նախատեսված է ՄԻԵԿ-ի 59-րդ հոդվածում՝ փոփոխված Թիվ 14 արձանագրությամբ։ Մարտի 17-ին Հանձնաժողովն առաջարկել է բանակցային դիրեկտիվներ ՄԻԵԿ-ին ԵՄ միացման վերաբերյալ (IP/10/291)։ Հունիսի 4-ին ԵՄ արդարադատության իրենց անունից բանակցություններ վարելու վերաբերյալ։ Մայիսի 26-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն հատուկ հանձնառություն տվեց իր Մարդու իրավունքների ղեկավար կոմիտեին մշակել ԵՄ-ի հետ անհրաժեշտ իրավական փաստաթուղթը ՄԻԵԿ-ին ԵՄ անդամակցության համար։
Հաջորդ քայլերը Այսօրվանից Հանձնաժողովից բանակցողները և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների ղեկավար կոմիտեի փորձագետները կանոնավոր կհանդիպեն միացման մասին համաձայնության մշակման նպատակով։ Գործընթացի վերջում կկայացվի համաձայնություն Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ԵՄ Խորհրդի միջև։ Եվրոպական խոհրդարանը որը պետք է լրիվ տեղեկացված լինի բանակցությունների բոլոր փուլերին, նույնպես պետք է համաձայնություն տա։ Համաձայնության կայացումից հետո այն պետք է վավերացնեն ՄԻԵԿ-ի 47 կողմերը համաձայն իրենց համապատասխան սահմանադրական պահանջների, այդ թվում նաև նրանք, ովքեր նաև ԵՄ անդամ պետություններ են։ Երկու կողմերն էլ բանակցությունների հարթ և արագ անցկացման ջատագով են՝ հնարավորինս արագ միացումը հնարավոր դարձնելու նպատակով։