Print Version
Եվրոպայի խորհուրդ
Հայաստանը և Եվրոպայի խորհուրդը
ԵԽ տեղեկատվական գրասենյակը Հայաստանում

   
  Հուշում՝ փնտրվող բառերը բաժանեք
  ստորակետով:

   Հայտարարություններ

  • Հանուն ժողովրդավարության ԵԽ Ֆորում. Եվրոպայի խորհուրդը դիմումներ է ընդունում Երևանում 2010թ. հոկտեմբերի 19-ին և 20-ին կայանալիք՝ Եվրոպական ժողովրդավարությունը 21-րդ դարում. Սկզբունքներ և մարտահրավերներ   ֆորումին մասնակցելու համար
    Դիմումների ընդունման ժամկետն է 2010թ. հունիսի 18-ը։ 
    Application form | Background note
  • Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 50-ամյակը. Ստեղծվել է ՄԻԵԿ-ի հատուկ ինտերնետային էջ http://www.echr.coe.int/50/en/#home
  • 2010թ. մայիսից մինչև նոյեմբեր Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն նախագահում է Նախկին Հարավսլավական հանրապետություն Մակեդոնիան:
  • 2010թ. հունվարի 15-ին Ռուսաստանի Դուման վավերացրել է ԵՄԻԿ 14-րդ արձանագրությունը:
  • Ս.թ. հունվարի 25-ին Մեվլութ Չավուշoղլուն (Թուրքիա) ընտրվել է ԵԽԽՎ նոր նախագահ:
  • Հրապարակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2009թ.տարեկան զեկույցը. Նախնական խմբագրություն
  • ԵԽ-ն կոչ է անում ապաինստիտուցիոնալացնել հատուկ կարիքավոր երեխաներին
  • Ապրիլի 15-16-ը Ստրասբուրգում կկազմակերպվի Ժողովրդավարության և մարդու իրավունքների ուսուցմանը նվիրված համաժողով:
  • Ս.թ. ապրիլի 29-30-ը Մադրիդում կկազմակերպվի Ինտերնետի կառավարման ֆորում:
  • Ս.թ. մայիսի 24-ից 25-ը Բաքվում (Ադրբեջան) տեղի կունենա կանանց և տղամարդկանց միջև հավասարության խնդիրներին նվիրված ԵԽ նախարարական համաժողով:
  • Ս.թ. հունիսի 1-ից ուժի մեջ է մտնում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 14-րդ արձանագրությունը
  • Ս.թ. հուլիսի 4-ից 11-ը Եվրոպայի այգում` Ռուստ (Գերմանիա) տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Խաղաղության երիտասարդական 7-րդ հավաքը
  • Ռասիզմի և անհանդուրժողականքության դեմ եվրոպական հանձնաժողովը հրապարակել է 2009թ. իր տարեկան զեկուցը:

        
Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու ձևը

        
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՀԱՐՑԵՐ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

On-line


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources


եվրոպայի խորհրդի գագաթաժողովները

Պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթաժողովները

Պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպումների արդյունքում Եվրոպայի խորհրդի գործունեությունը ձեռք է բերել նոր քաղաքական ազդակ ամենաբարձր մակարդակով՝ ուղղված Եվրոպայում կայունության ամրապնդմանը, հատկապես կոմունիստական ռեժիմի փլուզումից հետո:


Երրորդ գագաթաժողովը

Վարշավա, մայիսի 16-17-ը, 2005թ. - «Պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթաժողովի նպատակն է ապահովել Եվրոպայի խորհրդի համապատասխանությունը Եվրոպայի 800 միլիոն քաղաքացիների ակնկալիքներին և երաշխավորել, որ կազմակերպության խնդիրները և գործառույթներն ուղղված են այս նոր դարում նրանց առջև ծառացող խնդիրների լուծմանը:»

Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները 2004թ. հուլիսի 8-ին համաձայնության եկան 2005թ. մայիսի 16-ից 17-ը Վարշավայում կազմակերպել Պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթաժողով` Լեհաստանի կառավարության հրավերով: Այն Եվրոպայի խորհրդի կազմակերպած գագաթաժողովներից թվով երրորդն է: Առաջինը տեղի է ունեցել Վիեննայում 1993թ.` կոմունիզմի տապալումից և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ժողովրդավարական նոր պետությունների ի հայտ գալուց հետո: Երկրորդ գագաթաժողովը, որը տեղի է ունեցել 1997թ. Ստրասբուրգում, նոր արժեք և ուժ հաղորդեց մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին. մասնավորապես որոշում կայացվեց հիմնել Եվրոպայում Մարդու իրավունքների հանձնակատարի ինստիտուտը... (շարունակել)


Երիտասարդական գագաթաժողով

Վարշավա, մայիսի 15-16-ը, 2005թ. - Եվրոպայի խորհրդի երիտասարդական գագաթաժողովը կանցկացվի Պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթաժողովին զուգահեռ` 2005թ. մարտի 15-ին և 16-ին, Լեհաստանի խորհրդարանում: Մայիսի 15-ին Գագաթաժողովի բացման արարողությանը կմասնակցեն Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերրի Դեյվիսը և բարձրաստիճան քաղաքական գործիչներ Լեհաստանից:

Գագաթաժողովի արդյունքում պետք է ընդունվի Հռչակագիր, որն այլոց թվում ուղղված կլինի երիտասարդների կողմից և նրանց մասնակցությամբ ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական քարոզարշավ ծավալելուն` բազմակարծությունը և մասնակցությունը խթանելու նպատակով: Այն կներկայացվի Պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթաժողովին` աջակցություն ձեռք բերելու նկատառումով... (շարունակել)


Երկրորդ գագաթաժողովը

Ստրասբուրգի գագաթաժողով, 1997թ. - 40 անդամ պետությունների առաջնորդներն ընդունեցին Գործողությունների ծրագիր հետևյալ չորս խնդիրների շուրջ` ժողովրդավարություն և մարդու իրավունքներ, սոցիալական համախմբվածություն, քաղաքացիների անվտանգություն, ինչպես նաև ժողովրդավարական սկզբունքների և մշակութային բազմազանության ուսուցում: Ռասիզմի, քսենոֆոբիայի, հրեատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարը նույնպես նոր ուժ է ստացել Երկրորդ գագաթաժողովի արդյունքում:

Ստրասբուրգի գագաթաժողով, եզրափակիչ հռչակագիր


Առաջին գագաթաժողովը

Վիեննայի գագաթաժողով, 1993թ - Այդ ժամանակ Եվրոպայի խորհրդի անդամ 32 պետությունների քաղաքական առաջնորդները հաստատեցին և ամրագրեցին Եվրոպայի խորհրդի ընդլայնման և ընդարձակման քաղաքականությունը:

Գագաթաժողովը հաստատեց երեք առաջնահերթություններ`

  • բարեփոխումներ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մեխանիզմում` այն առավել արագընթաց և արդյունավետ դարձնելու նպատակով՝ ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Թիվ 11 արձանագրությունը,
  • ազգային փոքրամասնությունների պաշտպանություն՝ հանգեցնելով Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի ընդունմանը,
  • պայքար անհանդուրժողականության դեմ:
Վիեննայի գագաթաժողով, եզրափակիչ հռչակագիր

Սկիզբ