մամլո հաղորդագրություններ
ԵԽԽՎ համազեկուցողներ. Հայաստանի իշխանությունները պետք է առանց հետագա համապաղման իրականացնեն առաջարկված բարեփոխումները
Ստրասբուրգ, 02.02.2010
 «Հայաստանի իշխանությունները պետք է առանց հետագա ուշացման իրականացնեն 2008թ. մարտի 1-ի և 2-ի վերաբերյալ Հայաստանի Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի առաջարկած բարեփոխումները», - եզրակացրել են Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը (Միացյալ Թագավորություն, Սոցիալիստներ) և Ժորժ Կոլոմբյեն (Ֆրանսիա, Եվրոպական ժողովրդական կուսակցություն) անցած շաբաթ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում կայացած կարծիքների փոխանակման ընթացքում: «Ժամանակավոր հանձնաժողովի առաջարկած բարեփոխումները ԵԽԽՎ համապատասխան բանաձևերի հետ համատեղ բարեխղճորեն իրականացվելու դեպքում կարող են համապարփակ լուծումներ տալ այն հանգամանքներին, որոնք հանգեցրին 2008թ. մարտի 1-ի և 2-ի դեպքերին», - ասել են համազեկուցողները: Նրանք շեշտել են, որ այս հանձնարարականները պետք է իրականացվեն առանց հետագա հապաղման, հատկապես այն առաջարկությունները, որ վերաբերում են ոստիկանության բարեփոխմանը, ներառյալ անկախ վերահսկող և բողոքներ ուսումնասիրող մարմնի ստեղծումը, և վաղուց հասունացած ընտրական համակարգի բարեփոխումը: Համազեկուցողները հայտարարեցին, որ նամակով կդիմեն Հա. (մանրամասն)
Տորբյորն Յագլանդը ելույթ է ունենալու Մադրիդում կայանալիք՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային ԵՄ միացմանը նվիրված սեմինարին
Մադրիդ, Մուսեո Ռեյնա Սոֆիա (Santa Isabel, 52), 2010թ. փետրվարի 2-ին
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդը ելույթ կունենա փետրվարի 2-3-ը կայանալիք՝ ՙՀիմնարար իրավունքները Եվրոպական միությունում՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիային ԵՄ միացման տեսանկյունից՚ սեմինարի բացմանը։ Սեմինարը կազմակերպված է Եվրոպական միությունում Իսպանիայի նախագահության և Եվրոպական միության հիմնարար իրավունքների գործակալության կողմից։ Մասնակիցները քննարկելու են Կոնվենցիային ԵՄ միացումը, մարդկանց համար Հիմնարար իրավունքների ԵՄ խարտիայի պոտենցիալ օգտակարությունը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Արդարադատության եվրոպական դատարանի առջև հիմնարար իրավունքների պաշտպանությունը։ Իսպանիայի Արդարադատության նախարար Ֆրանսիսկո Կաամանյոն, Գերմանիայի Արդարադատության նախարար Սաբին Լոյթորզեր-Շնարենբերգերը, Իսպանիայում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության ղեկավար Ֆրանսիսկո Ֆոնսեկան, ԵՍ հիմնարար իրավունքների գործակալության կառավարման խորհրդի նախագահ Իլզե Բրանդս Կե. (մանրամասն)
մամլո հաղորդագրությունների արխիվ |  |
օնլայն բաժանորդագրություն |  |
|
|
 |
|

Լրատու Հայաստանում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի լրատուն ընդ- գրկուն տեղեկատվություն է ապահովում Եվրոպայի խորհրդի մասին՝ մանրամասնելով Կազմակերպության էությունը, նպատակները և գործելակերպը:

Տեսահոլովակներ
|